Նիկոլայ Բորդյուժա. ՀԱՊԿ-ը բաց է բոլորի համար

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) կարող է մտնել ցանկացած պետություն, նույնիսկ Իրանն ու ԱՄՆ-ն: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Ինչ վերաբերում է Իրանին` որպես Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ, ապա մենք համագործակցում ենք Իրանի հետ, հատկապես նարկոտրաֆիկի հարցերով: ՀԱՊԿ-ը բաց կազմակերպություն է եւ եթե դիմում լինի Իրանից, այն կդիտարկվի: Ես չեմ ասի, որ Իրանին կընդունեն, բայց դիմումը կդիտարկվի, ինչպես ցանկացած այլ պետության դիմում»,- հայտարարել է նա: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպությանն անդամակցելու դիմում կարող է ներկայացնել ցանկացած պետություն, այդ թվում ԱՄՆ-ն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---