ԵՄ հանձնակատար. Հայաստանի նոր խորհրդարանն ու կառավարությունը կշարունակեն հստակ քայլել բարփոխումների ճանապարհով

PanARMENIAN.Net - Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀԿ) եւ արտաքին հարցերով եվրահանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները այսօր հայտարարել է, որ մեծամասամբ միջազգային չափանիշներին համապատասխանող խորհրդարանական ընտրություններ անցկացնելով` «Հայաստանը կարեւոր քայլ է կատարել ԵՀՔ շրջանակներում Գործողությունների ծրագրի հիմնական ուղղություններից մեկի իրագործման ճանապարհին»: Եվրահանձնաժողովի անդամը համոզվածություն է հայտարարել, որ «Հայաստանի նոր խորհրդարանն ու կառավարութունը կշարունակեն հստակ քայլել բարեփոխումների ճանապարհով: Դա Հայաստանի ժողովրդի եւ մեր հարաբերությունների ապագայի համար շատ կարեւոր նշանակություն ունի»,- հայտարարել է Բենիտա Ֆերերո-Վալդները, հաղորդում է Մեդիամաքսը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---