Թուրքիան Հայաստանին քաղաքական ազդանշան է հղում Եվրամիության միջոցո՞վ

PanARMENIAN.Net - Eurovision 2007 մրցույթի ժամանակ Թուրքիան հայ երգիչ Հայկոյին առավելագույն 12 միավոր է տվել: Ինչպես գրում է թուրքական Turkish Daily News-ը, Թուրքիայում շատերն այն կարծիքիի են, որ դա Երեւանին ուղղված քաղաքական ազդանշան էր: «Մենք հարեւաններ ենք եւ պետք է բարեկամներ մնանք: Եւ դա պետք է ցույց տա, թե ինչպիսի կարեւոր դեր է խաղում երաժշտությունը, բարեկամությունն ու արվեստը»,- հայտարարել է թուրք երաժշտական քննադատ Սեզեն Ջուհմուր Օնալը: Նա վստահություն է հայտնել, որ հայ երգչի օգտին տրված Թուրքիայի ձայները քաղաքական քայլ էր:



Իր հերթին, հայկական ծագում ուեցող թուրք լրագրող եւ կինոքննադատ Ալին Թաշչյանը վստահ է, որ Eurovisionի միջոցով հղված քաղաքական ազդանշանը նպատակին չի հասել, իսկ ինքը` մրցույթը քաղաքական նշանակություն չունի: Նա չի հավատում, որ Հայկոյի օգտին քվերակել է միայն Թուրքիայի հայ համայնքը. «Թուրքիայում այնքան էլ շատ չեն հայերը»,- հայատարարել է նա:



Հիշեցնենք, որ մայիսի 12-ին կայացած Eurovision մրցույցի եզրափակիչում հայ երգիչը գրավեց ութերորդ տեղը: Ընդհանուր առմամբ, «Any Time You Need» երգով հանդես եկած Հայկոն 138 բալ է հավաքել: Առավելագույն գնահատականը` 12 միավոր, Հայաստանն ստացել է Թուրքիայից եւ Վրաստանից:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---