ՆՈՅԵՄԲԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԱԽԱԳԱՀԻ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի ԱԳՆ պատվիրակությունը նախարար Վ. Օսկանյանի գլխավորությամբ մեկնել է Տիրանա` Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ-երկրների Արտգործնախարարների խորհրդի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո-ծառայությունում, հանդիպումը կարեւորվում է նրանով, որ նոյեմբերից ՍԾՏՀ-ում նախագահող երկրի պարտականությունները անցնում են Հայաստանին: ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության ընթացքում առաջնությունը կտրվի գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում այդ կազմակերպության անդամ-երկրների համագործակցության ընդլայնմանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---