ԵՄ Եռյակն ու Թուրքիան հունիսի 4-ին կքննարկեն Անկարա-ԵՄ բանակցությունների վերսկսման հնարավորությունները

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին կայանալու է ԵՄ Եռյակի եւ Թուրքիայի հանդիպումը արտգործնախարարների մակարդակով: Հանդիպմանը, հավանաբար, կքննարկվի Անկարայի եւ Եվրամիության միջեւ բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Հանդիպումը տեղի կունենա ԵՄ-ում նախագահող Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, ԵՄ նախագահող հաջորդ երկրի` Պորտուգալիայի արտգործնախարար Լուիս Ամադոյի եւ ԵՄ ընդլայնման գծով հանձնակատար Օլլի Ռենի մասնակցությամբ: «Սա նման մակարդակի առաջին հանդիպումը կլինի Ֆրանսիայի նոր նախագահի ընտրությունից հետո, որը դեմ է Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին»,-գրում է «Թըրքիշ դեյլի նյուսը»:



Անկարան հուսով է սկսել բանակցությունները տնտեսական եւ արտարժութային քաղաքականության հարցերի, վիճակագրական եւ ֆինանսական վերհսկողության շուրջ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլահ Գյուլն առաջարկել է հանդիպել Անկարայում: Թուրքիայի եւ ԵՄ միջեւ միջկառավարական հանձնաժողովի նիստը նախատեսվում է անցկացնել հունիսի 26-ին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---