Լեո Պլատվոետը կոչ է արել Երեւանին ու Բաքվին համագործակցել անհայտ կորածների խնդրի կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Անհայտ կորածների եւ գերիների հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Լեո Պլատվոետը կոչ է անում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին համագործակցել, որպեսզի պարզվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհայտ կորածների ճակատագիրը: Պլատվոետն ընդգծել է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կառույցների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների սերտ համագործակցության կարեւորությունը: «Լեռնային Ղարաբաղում գործում է անհայտ կորածների հարցով հանձնաժողով. այն համագործակցում է Հայաստանի հետ, սակայն չի համագործակցում Ադրբեջանի հետ»,- ասել է Պլատվոետը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---