Սոցիալ-դեմոկրատները 9 տեղ կորցրել են Նիդերալնդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության պատճառով

PanARMENIAN.Net - Նիդերլանդների Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (PvdA) մտադիր է հունիսի 1-ին հրապարակել 2006 թվականի դեկտեմբերին Նիդերլանդներում անցած խորհրդարանական ընտրությունների գնահատականը: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների դաշնությունում (FAON), 2006 թվականի սեպտեմբերին FAON-ը հայտնել է թուրք ծագում ունեցող մի քանի թեկնածուների մասին, ովքեր բացեիբաց եւ ակտիվորեն մերժում են Հայոց ցեղասպանության փաստը: Սոցիալ-դեմոկրատներն այլ կուսակցությունների հետ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը 2004 թվականի դեկտեմբերին, եւ դա պատճառ հանդիսացավ, որ կուսակցությունը մեկ թեկնածուի հանի ցուցակից, ով Հայոց ցեղասպանությունը մերժող ինտերնետ-ակցիայի առավել ակտիվ մասնակիցներից էր: Այն պատճառով, որ կուսակցության ցուցակներից հեռացվել է այդ պատգամավորը, Նիդերլանդներում բնակվող շատ թուրքեր չեն քվեարկել սոցիալ-դեմոկրատների օգտին:



FAON-ը հիշեցնում է Նեբաաթ Ալբայրակի մասին` ծագումով թուրք, ով երկրորդն էր կուսակցական ցուցակում, եւ որը որոշ տեսանկյունից փոխեց իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: «Նա, ինչպես հիշում եք, ամեն դեպքում, ասաց, որ այդ իրաարձություններն անվանում են ցեղասպանություն, սակայն իրավաբանական հաստատում չկա դրան»,- ասել է FAON-ի մամլո քարտուղար Ինգե Դրոստը: Այդ քայլը Ալբայրակի հասցեին քննադատության առիթ տվեց, ինչի արդյունքում սոցիալ-դեմոկրատները 9 քվե կորցրեցին խորհրդարանում: Այնուամենայնիվ, Նեբաաթ Ալբայրակը դարձել է Կոալիցիայի պետքարտուղարը, որի կազմում են քրիստոնյա-դեմոկրտաներն ու սոցիալ-դեմոկրատները, չնայած 9 տեղի կորստին, ինչպես նաեւ «Christen Unie» կուսակցությունը, որը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---