Անկարայի օդանավակայանում ձերբակալվել է մահապարտ-ահաբեկիչ, ով փորձում էր նստել Իրան մեկնող ինքնաթիռը

PanARMENIAN.Net - Անկարայի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է մահապարտ-ահաբեկիչ, ով փորձում էր նստել Իրան մեկնող ինքնաթիռը: Մաքսային ՀԱԿ-ում ստուգման ժամանակ կասկածանքի տակ հայտնվեց ոմն Ահմետ Յազիջի, ում մոտից առգրավվեց պայթուցիկով լցոնված «Նոկիա» հեռախոս: Դեպքի վայր ժամանած թուրքական մայրաքաղաքի անվտանգության ծառայության ներկայացուցիչները բջջայինն ստուգելուց եւ կասկածյալի անձը պարզելուց հետո որոշեցին ձերբակալել նրան: Հաստատվեց, որ վերջինս փորձում էր ինքնաթիռ հեռախոսի տեսքով ռումբ անցկացնել: Ներկա դրությամ հետաքննություն է տարվում, այդ թվում ճշտվում է պոտենցիալ ահաբեկչի «հոգեկան վիճակը», հաղորդում է «Վեստին»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---