Դեռեւս վաղ է խոսել Հյուսիսային Իրաք Թուրքիայի ներխուժման հնարավորության մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը սրված է, հենց այդ պատճառով էլ ձայներ են հնչում Հյուսիսային Իրաք թուրքական բանակի ներխուժման հնարավորության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Իրաք ներխուժելու կողմնակից է Թուրքիայի Գլխավոր շտաբը, այն դեպքում երբ թուրքական կառավարությունը ի դեմս Արդարության եւ զարգացման կուսակցության դեռեւս դեմ է ռազմական գործողություններին: «Մինչ Անկարայում կատարված ահաբեկչությունը ԱԶԿ-ն շատ զգուշավոր էր վերաբերվում զինվորականների ծրագրերին: Սակայն այժմ վախենալով կորցնել ընտրողների քվեները Ռեջեփ Թաիփ Էրդողանի կուսակցությունը նույնպես կողմ է արտահայտվում քրդերի դեմ ռազմական գործողությանը»,-նշել է Սաֆրաստյանը:



Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ խնդիրներ կան նաեւ արտաքին քաղաքականության տեսակետից: «ԱՄՆ-ն չի տալիս իր համաձայնությունը ռազմական գործողությանը, սակայն արդեն իշխանությունը Հյուսիսային Իրաքում փոխանցել է քրդական վարչակազմին եւ սկսել է դուրս բերել զորքերը: Ճիշտ է, Թուրքիայի գլխավոր շտաբը կարող է սադրանքի դիմել ներխուժման համար, սակայն որեւէ կոնկրետ բանի մասին խոսելն առայժմ ավելորդ է»,-ընդգծել է արեւելագիտության ինստիտուտի տնօրենը: Նա նաեւ նկատել է, որ միջազգային դիտորդները նշում են, որ Թուրքիայի եւ Իրաքի սահմանում ծանր տեխնիկայի եւ ռազմական ուժի մեծ կուտակումներ կան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---