Փորձագետ. Ղարաբաղի կարգավիճակի որոշումը կարող է ձգվել 10 տարի, այնպես որ Երեւանն ու Բաքուն կարող են հանգիստ ապրել13 հունիսի 2007 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը հունիսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում շատ կարեւոր էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի համար: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսական եւ Եվրասիական ծրագրերի տնօրենի տեղակալ Կորի Վելտը: Այնուամենայնիվ, նա գտնում է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարող է բավականին երկար ձգվել: «Ղարաբաղի կարգավիճակի որոշումը կարող է ձգվել 10 տարի, այնպես որ Երեւանն ու Բաքուն կարող են հանգիստ ապրել: Ճիշտ է, մենք հույս ունեինք, որ կողմերը համաձայնության կգան, սակայն ոչինչ չստացվեց: Ես գտնում եմ, որ պետք է կարգավորման այլընտրանքային ուղիներ փնտրել, առաջ շարժվելու համար»,- նշել է ամերիկացի փորձագետը:Կորի Վելտը նաեւ ընդգծել է, որ պետք է ամեն կերպ խուսափել Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորումից: «Պետք է քաղաքական փոխզիջում փնտրել, սակայն կողմներից ոչ մեկը դրան պատրաստ չէ»,- ասել է նա: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |