Հարի Միտչելը դարձավ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը պաշտպանող 211-րդ կոնգրեսականը

PanARMENIAN.Net - Արիզոնա նահանգը ներկայացնող Ներկայացուցիչների պալատի անդամ Հարի Միտչելը դարձավ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը պաշտպանող 211-րդ կոնգրեսականը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), կոնգրեսականը ներկայացնում է նահանգի 5-րդ շրջանը, որտեղ մեծ հայկական համայնք կա: «Արիզոնայի հայ համայնքը ողջունում է Արիզոնայի 5-րդ շրջանի ընտրողների համար մեծ կարեւորություն ներկայացնող Հայոց ցեղասպանության հաստատման մասին բանաձեւի աջակցությամբ հանդես եկող կոնգրեսական Միտչելի սկզբունքային դիրքորոշումը»,- հայտարարել է ANCA-ի շրջանային բաժնի ղեկավար Երվանդ Բալթաջյանը:



Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատում բանաձեւի քվերակության համար անհրաժեշտ է 218 կոնգրեսականի ձայն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---