Դատարանի շենքի մոտ, որտեղ ընթանում է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը, տեղի է ունեցել բազմամարդ ցույց

PanARMENIAN.Net - Շուրջ 1000 մարդ էր հավաքվել նախօրեի առավոտյան Ստամբուլի Բեշիկթաշ շրջանի դատարանի մոտ, որտեղ սկսվել է հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը` «Մենք բոլորս հայեր ենք», «Մենք բոլորս Դինք ենք», «Մենք բոլորս վկաներ ենք եւ արդարադատություն ենք պահանջում» պաստառներով: Ինչպես հաղորդում է Anatolia News Agency-ին, հավաքվածները ստորագրություններ են դրել Դատավարության ընթացքին հետեւող համակարգող խորհուրդ ստեղծելու մասին փաստաթղթի տակ: Դինքի այրին, Ռաքել Դինքը երախտագիտություն է հայտնել հավաքվածներին, որոնք ողջունել են նրան ծափահարություններով, երբ նա մտել է դատարանի շենքը: Ակտիվիստներից մեկի, Թորես Դինջեզի խոսքերով, Դինքը սպանվեց, քանի որ «իրենք բավականաչափ ուժեղ չէին: Մենք հավաքվել ենք այստեղ, կանխելու համար ճշմարտության ոտնահարումը»:



Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլում մեկնարկել է Հրանտ Դինքի ենթադրյալ մարդասպանների դատավարությունը: Մեղադրայլի աթոռին են 18 հոգի: Քանի որ գործով գլխավոր մեղադրյալը անչափահաս 17-ամյա Սամաստն է, դատավարությունը փակ է ընթանում: Քննության վարկածով, 17-ամյա Սամաստը կապված էր ազգայնականների հետ: 2007 թվականի հունվարի 19-ին նրա կրակոցից Ստամբուլում խմբագրության մոտ զոհվեց 53-ամյա լրագրողը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---