Եթե Բաքուն շարունակի իր քաղաքականությունը, ապա Ղարաբաղի խնդիրը կարգավորելու պատմական շանսը բաց կթողնվի

PanARMENIAN.Net - «Ադրբեջանը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մեջ: Եթե Բաքուն այսուհետ էլ շարունակի իր քաղաքականությունը, ապա Ղարաբաղի խնդիրը վերջնականապես կարգավորելու պատմական շանսը բաց կթողնվի»,- Երեւանում Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում դասախոսության ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը:



Նրա կարծիքով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունք պետք է դառնա հրադադարի ամրապնդման եւ ռազմական գործողությունները չվերսկսելու մասին համաձայնագիրը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ:



«Միայն այդ դեպքում կարելի է կառուցողական երկխոսության հասնել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Տարածաշրջանում իրավիճակի վերջնական կայունացումը հնարավոր է միայն, եթե բոլոր կողմերը հրաժարվեն ավելորդ խնդիրներ ներմուծելուց բանակցային գործընթացի մեջ: Իրականությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է ճանաչել ԼՂՀ-ն որպես տարածաշրջանային քաղաքականության ինքնուրույն սուբյեկտ»,- ընդգծել է Ղուկասյանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---