Հարավային Կովկաս ԵԽԽՎ նախագահի այցելության հիմնական նպատաակը հակամարտությունների կարգավորման քննարկումն է

PanARMENIAN.Net - «Հարավային Կովկասը շատ կարեւոր տարածաշրջան է Եվրախորհրդի համար, եւ իմ այցելության հիմնական նպատակը սառեցված հակամարտությունների կարգավորման ուղիների քննարկումն է, ինչը հանդիսանում է տարածաշրջանի խաղաղ զարգացման միակ միջոցը, որը ելնում է բոլոր ժողովուրդների շահերից»,- հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան այցելության նախօրեին: Այցելությունների ընթացքում, հակամարտությունների կարգավորման գործում խորհրդարանական դիվանգիտության դերից բացի, Ռենե վան դեր Լինդենը կքննարկի ընդդիմության, խոսքի ազատության, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության իրավունքներին, հարեւան երկրների հետ հարաբերություններին եւ առանց սահմանների Եվրոպայի կառուցմանը վերաբերող հարցեր, հայտնում է Եվրախորհրդի Տեղեկատվական գրասենյակը:



ԵԽԽՎ նախագահը հուլիսի 4-5 կլինի Հայաստանում, հուլիսի 5-7 կմեկնի Վրաստան, իսկ հուլիսի 8-10` Ադրբեջան: Հարավկովկասյան երկրներում նա կհանդիպի երեք պետությունների նախագահների, խորհրդարանների եւ կառավարությունների անդամների, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների ղեկավարների, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ կրոնական առաջնորդների հետ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---