Արկադի Ղուկասյանը Կոսովոյի եւ Ղարաբաղի մասին. Աշխարհը վախենում է նախադեպերից

PanARMENIAN.Net - «Ցավոք, համաշխարհային էլիտան չի փորձում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավական որոշում գտնել` գնալով կարգավորման քաղաքական ուղով»,- հուլիսի 3-ին Երեւանում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը` դասախոսությամբ հանդես գալով Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանում: Նա նաեւ նշել է, որ Ստեփանակերտը դեմ չէ քաղաքական կարգավորմանը, սակայն իրավական հիմքը կարող է աջակցել որոշման կայացմանը:



«Կոսովոյի օրինակը մեզ ոգեշնչում է, եւ որքան էլ մեզ համոզեն, որ այն չի կարող նախադեպ լինել այլ չճանաչված հանրապետությունների համար, դա չի տեղավորվում տրամաբանության շրջանակներում»,- նշել է Արկադի Ղուկասյանը, հավելելով, որ աշխարհը վախենում է նախադեպերից: Համաշխարհային գերտերությունների համար շատ ավելի հարմար է գործել արդեն գոյություն ունեցող չափանիշերով, քան նորերը ստեղծել: Բացի այդ, Կոսովոյի անկախության ճանաչումը կարող է առիթ դառնալ հակամարտությունների գոյացման համար, ինչը չի ցանկանում միջազգային հանրությունը: «Ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղը անկախության ձգտելու առավել մեծ հիմքեր ունի, քան Կոսովոն»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:



Նա հիշեցրել է, որ արեւմտյան դիվանագիտությունը գտնում է, որ Կոսովոն չի կարող նախադեպ լինել այլ չճանաչաված հանրապետությունների համար, սակայն Ռուսաստանն այլ կարծիքի է: «Արեւմտյան դիվանագետները պետք է բացատրեն` ինչու Կոսովոն կարող է անկախ լինել, իսկ Լեռնային Ղարաբաղը` ոչ»,- նշել է Արկադի Ղուկասյանը: Լեռնային Ղարաբաղի համար անկախությունը եւ պետականության ստեղծումը ինքնանպատակ չէր: «Մենք դրանով չէինք ցանկանում ապացուցել, որ մենք դա կարող ենք: Պետականությունը անխուսափելի է սեփական սահմանների պաշտպանության համար»,- ամփոփել է Արկադի Ղուկասյանը, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---