The New York Times. Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը չի կարող արդար լինել

PanARMENIAN.Net - Համաշխարհային մամուլը լայնորեն լուսաբանում է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը: Ինչպես գրում է The New York Times-ը, տվյալ դատավարությունը հանդիսանում է քննություն Թուրքիայի հանար օրենքի գերակայության հարցում: Հոդվածում նշվում է, որ դատավարությունն ընթանում է դռնփակ, քանի որ կասկածյալներից մեկը անչափահաս է: The New York Times-ը նաեւ պնդում է, որ, ըստ պաշտպանների, դատավարությունը չի կարող արդար լինել այս գործի նկատմամբ չափազանց մեծ հետաքրքրության պատճառով: Իր հերթին, ֆրանսիական Le Monde-ը հիշեցնում է, որ ոստիկանությունը տեղյակ էր պատրաստվող հանցագործությանը, սակայն հետաքննության մասին պահանջը մերժվել էր:



Իսպանական El Pais թերթը գրում է, որ տվյալ գործընթացը ցույց կտա թուրքական դատարանի օբյեկտիվության մակարդակը, ինչպես նաեւ հավելում է, որ դեռ կասկածներ կան, որ Թուրքիայում գործում է «պետություն պետության մեջ» համակարգը: EI Pais-ը նաեւ նշում է, որ ԵԽ-ն ուշադրությամբ հետեում է դատավարությանը:



Ստամբուլի դատարանը, որը երեկ սկսել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը, որոշում է կայացրել ընդլայնել հետաքննության շրջանակները եւ քննարկել նաեւ պաշտոնյաների թերի գործողությունների վերաբերյալ մեղադրանքները: Տասներկու ժամ ձգված լսումներից հետո դատարանը ազատ է արձակել տասնութ կասկածյալներից չորսին, ինչպես նաեւ հետաձգել է դռնփակ դատավարությունը մինչեւ հոկտեմբերի 1-֊ը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---