ՄԱԿ-ը չի որոշի Կոսովոյի կարգավիճակը21 հուլիսի 2007 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներն ու Եվրոպայի երկրները որոշում են կայացրել չդնել Կոսովոյի ապագա կարգավիճակի մասին հարցը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի քվեարկությանը, փոխարենը բանակցություններ նախաձեռնելով Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ: ՄԱԿ-ին կից Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիր Ջոնս Պարրին հայտարարել է, որ իմաստ չունի Կոսովոյի վերաբերյալ բանաձեւը դնել քվեարկության, քանի որ Ռուսաստանը դեմ է դրան: Պարրին գտնում է, որ պետք է շարունակել բանակցություններն այդ հարցի շուրջ Սերբիայի, որը դեմ է Կոսովոյի անկախացմանը, եւ բուն Կոսովոյի ղեկավարության հետ: Կոսովոյի վարչապետ Ակիմ Չեկուն ավելի վաղ հայտարարել էր, թե Սերբիայից անկախանալու մասին մարզը կհռչակի նոյեմբերի 28-ին` ալբանացի ազգայնականների համար խորհրդանշական օրը: Չեկուն ընդգծել է, որ կոչ չի անում անկախություն հռչակել միակողմանի կարգով: Ընդհանուր առմամբ, Արեւմուտքը սատարում է Կոսովոյի ալբանական մեծամասնության Սերբիայից անկախանալու պահանջին, սակայն ԵՄ-ն դեմ է անկախության միակողմանի հռչակմանը: Ռուսաստանը, սակայն, պնդում է, որ որ այդ հարցում պետք է հաշվի առնել Սերբիայի կարծիքը եւ հրաժարվել է մասնակցել Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի նոր, երրորդ տարբերակի մշակմանը, որը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դիվանագետները անվանել են այդ հարցի շուրջ Մոսկվայի հետ համաձայնության հասնելու «վերջին փորձը»: Կոսովոն, որի բնակչության 90 տոկոսը էթնիկ ալբանցիներ են, գտնվում է ՄԱԿ-ի կառավարման տակ 1999 թվականից ի վեր, երբ ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները ստիպեցին սերբական զորքերին լքել մարզի տարածքը: Ըստ Ալբանիայի ԶԼՄ-ների, հուլիսի 8-ին նախկին Կոսովոյի Ազատագրման բանակի ղեկավարները հասկացրեցին, որ իրենք պատրաստեն վերսկսել զինված պայքարը, եթե մարզի անկախության մասին հարցի լուծումը ձգձգվի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |