Ստամբուլում արքեպիսկոպոս Մութաֆյանի վրա մահափորձի ծրագիր ունեցող հանցագործ խմբավորում է բացահայտվել27 հուլիսի 2007 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում պաշտոնաթող սպաների հանցագործ խմբավորում է բացահայտվել, որը մահափորձ էր ծրագրում Հունական ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Բարդուղեմեոս I-ի եւ Հայ Առաքելական Եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարք արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի վրա: Ինչպես գրում է Aksham թերթը, 2007 թվականի հունիսին «Ազգային ուժերի միություն» կազմակերպությանը պատկանող զենքն ու պայթուցիկ նյութերը հայտնաբերվել են թուրք իրավապահների կողմից Ստամբուլի մերձակայքում: Ծրագրվող մահափորձերի ապացույցները հայտնաբերվել են կազմակերպության ղեկավար Բեքիր Օզթուրքի համակարգչում: Նշված զոհերի թվում էին նաեւ հրեա գործարար Իսահակ Ալաթոնը, որի գործընկերը վերջերս սպանվել է չբացահայտված հանգամանքներում:Բացահայտված քրեական ցանցը ավելի քան հարյուր գրասենյակ ուներ երկրի 40 շրջաններում եւ ավելի քան 600 հազ. անդամ: Հետաքննության մարմինները դիմել են հատուկ ծառայություններին առաջարկելով մեծացնել երկու պատրիարքների, ինչպես նաեւ Իսահակ Ալաթոնի պաշտպանությունը, հաղորդում է Hayinfo-ն: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |