Վարդան Օսկանյանն ու Լեւան Վարշալոմիձեն քննարկել են Հայաստանի ու Աջարիայի համագործակցության հարցերը27 հուլիսի 2007 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այցելեց Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումի, ուր հանդիպում ունեցավ Աջարիայի վարչապետ Լեւան Վարշալոմիձեի հետ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Աջարիայի տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները, անդրադարձան նաեւ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման եւ հայ զբոսաշրջիկների այցերի հետ կապված հարցերին: Նախարար Օսկանյանը այցելել է նաեւ Բաթումիի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցի եւ զրուցել Աջարիայի Հայոց հոգեւոր հովիվ Հայր Կիրակոս աբեղա Դավթյանի հետ: Վաղը` հուլիսի 28-ին, նախախար Օսկանյանը կայցելի Ջավախք եւ Ախալքալաքում հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների եւ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորների հետ: Նախարար Օսկանյանը կայցելի նաեւ Սուրբ խաչ եկեղեցի եւ կհանդիպի Ջավախքի հոգեւոր հովիվ Բաբկեն աբեղա Սալբյանի հետ: Շաբաթ օրը նախարար Օսկանյանը Լոռու մարզում հանդիպում կունենա Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |