Ներկա պահին անդամակցումը ԵՄ-ին չի բխում Թուրքիայի շահերից

PanARMENIAN.Net - Ներկայումս դժվար է լավատեսորեն վերաբերվել Թուրքիայի հնարավոր անդամակցությանը ԵՄ-ին: Այդ մասին հայտարարել է ԵՄ-Թուրքիա համատեղ խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Էնդրյու Դաֆը: Ելույթ ունենալով Yeditepe համալսարանի ամառային սեմինարում` Դաֆը նշել է, որ անդամակցության ճանապարհին Թուրքիայի համար գլխավոր խոչընդոտներ են հանդիսանում Կիպրոսի խնդիրը, քրդական հարցը եւ Թուրքիայի հանդեպ մերժողական վերաբերմունքը Եվրամիության անդամ որոշ երկրների կողմից: «Անկարայի անդամակցումը Եվրամիությանը չի համապատասխանում Թուրքիայի շահերին, քանի դեռ ԵՄ-ին չի հաջողվել մշակել ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականություն: Եթե Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, նրա սահմանները կհասնեն մինչեւ Սիրիա եւ Իրաք»,-ասել է նա, գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---