Ֆուադ Սինյորա. Կգա ժամանակը եւ Հայաստանը կդառնա Լիբանանի լավագույն տնտեսական գործընկերներից մեկը

PanARMENIAN.Net - Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինյորան հայտարարել է, որ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու նախաձեռնողներից մեկն է: «Ես Հայաստանում լիբանանյան ընկերությունների, այդ թվում հայտնի «Բիբլոս» բանկի գործունեությունը ծավալելու ոգեշնչողներից մեկն եմ»,-հայտարարել է Ֆուադ Սինյորան Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Նա վստահաբար նշել է, որ կգա ժամանակը եւ Հայաստանը կդառնա Լիբանանի լավագույն տնտեսական գործընկերներից մեկը, իսկ Լիբանանը Հայաստանի համար ելք կհանդիսանա դեպի արաբական աշխարհ: Լիբանանի վարչապետը նշել է, որ Հայաստանը կլինի առաջին երկիրը, ուր նա կայցելի Լիբանանում ներքաղաքական ճգնաժամի կարգավորումից հետո:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---