ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին պահանջում են դատի տալ 8 օգոստոսի 2007 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի մի շարք քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ դիմել են գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին` պահանջելով քրեական պատասխանատվության կանչել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլագ Բյուլբյուլօղլուին: Հայցի պատճառ են դարձել դեսպանի արտահայտությունները, որոնք ըստ հեղինակների, հարվածի տակ են դնում Ադրբեջանի անկախությունը: Հունիսի վերջին Փ.Բյուլբյուլօղլուն Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի եւ մտավորականության ներկայացուցիչների հետ եղավ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում: «Ինչպես վկայում են այցի ընթացքում Բյուլբյուլօղլուի արած պաշտոնական հայտարարությունները, Հայաստանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում նա մտքեր է արտահայտել, որոնք հակասում են Ադրբեջանի օրենսդրությանն ու պետական շահերին»,-ասվում է հայցում: Նրա հեղինակները խնդրում են քրեական գործ հարուցել Ռուսաստանում ադրբեջանական դիվանագիտական առաքելության ղեկավարի դեմ 281 (պետության դեմ ուղղված բացահայտ կոչեր), 308 (ծառայողական լիազորությունների օգտագործում սեփական նպատակներով) եւ 309 (ծառայողական լիազորությունների գերազանցում) հոդվածներով, հաղորդում է NewTimes.Ru-ն: Հիշեցնենք, որ հայկական եւ ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչների այցը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու ստացել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հավանությունը հուլիսի 9-ին Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |