Հայաստան կմեկնի Բաթումի ռուսական ռազմակայանի գույքով հերթական շարասյունը 8 օգոստոսի 2007 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Հինգշաբթի Վրաստանից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի տարածք կմեկնի հերթական երկաթուղային էշելոնը Բաթումի 12-րդ ռազմակայանի ռազմական տեխնիկայով: «Էշելոնը կփոխադրի 10 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 17 կցավագոն եւ այլ նյութական գույք: Բեռների ընդհանուր քաշը կկազմի շուրջ 200 տոննա»,-հաղորդել են ՌԴ ցամաքային զորքերի լրատվության եւ հասարակական կապերի ծառայությունում` հավելելով, որ հաջորդ 16-րդ երկաթուղային շարասյան մեկնարկը 12-րդ ռազմակայանի գույքով նախատեսվում է օգոստոսի կեսին: «Վրաստանի տարածքից Ռուսաստան եւ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան մինչեւ տարեվերջ նախատեսվում է ուղարկել եւս չորս երկաթուղային էշելոն եւ մեկ ավտոշարասյուն Բաթումի ռազմակայանի գույքով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |