Սոլի Օզել. «Եթե Թուրքիան բացեր սահմանը, նա ավելի մեծ ազդեցություն կունենար Երեւանի վրա, քան այսօր»

PanARMENIAN.Net - Հայկական հարցը առաջնային կդառնա Թուրքիայի նոր կառավարության համար, քանի որ այն արգելափակում է երկրի միջազգային հարաբերությունները, հայտարարել է Ստամբուլի Բիլգի համալսարանի դասախոս Սոլի Օզելը, որը մասնագիտանում է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա: «Կարծիքներ են հնչում, որ թուրքական կառավարությունը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ սահմանի հարցում: Ոմանք ասում են, թե մինչ այդ Հայաստանն ինքը պետք է որոշ միջոցներ ձեռնարկի»,-նշել է նա:



Նրա կարծիքով, միակ պատճառն, ըստ որի Թուրքիան չի կարող կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, դա Ադրբեջանն է եւ ղարաբաղյան հակամարտությունը: «Եթե Թուրքիան բացեր սահմանը, նա ավելի մեծ ազդեցություն կունենար Երեւանի վրա, քան այսօր: Երկրորդը, Թուրքիային ավելի դյուրին կլիներ պարզաբանել իր դիրքորոշումը, քանի որ շատերն արտերկրում չգիտեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա ոչ պաշտոնական կապերի մասին: Արդյունքում սահմանամերձ քաղաքների բնակիչները ցանկանում են, որ սահմանը բացվի, որովհետեւ մեծ վնասներ են կրում: Ես կարծում եմ, մենք պետք է պարզեք այս հարցն Ադրբեջանի հետ եւ շարունակենք ապրել: Դա կօգնի Թուրքիային լուծել հայկական հարցը», նշել է Սոլի Օզելը, հաղորդում է Today's Zaman-ը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---