Թուրքիայի բնական դաշնակիցները ոչ թե Եվրոպան եւ ԱՄՆ-ն են, այլ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստա՞նը

PanARMENIAN.Net - ԵՄ գագաթնաժողովին դեկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կսրի ուշադրությունը ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության վրա եւ կգլխավորի Եվրամիություն Թուրքիայի ընդգրկման արգելափակման արշավը: Այդպես է գտնում Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի թուրքական ծրագրի տնօրեն Բյուլենթ Ալիրիզան: Նրա կարծիքով, Թուրքիայի բնական դաշնակիցները ոչ թե Եվրոպան կամ ԱՄՆ-ն են, այլ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը: «Նույնիսկ ռազմական շրջանակներում կոչ են անում հեռվանալ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից եւ մերձենալ Ռուսաստանի հետ, չնայած, որ դարերով Թուրքիան բազմաթիվ անգամներ պատերազմել է Ռուսաստանի դեմ: Թուրք քաղաքական գործիչները նաեւ կոչ են անում մերձենալ Իրանի հետ` շիա հանրապետություն, որը հանդիսանում է սունի Թուրքիայի հակադրությունը իր աշխարհիկ կառուցվածքով, ինչպես նաեւ Չինաստանի հետ, որը մինչեւ հիմա հանդիսանում է կոմունիստական երկիր»,- նշել է նա:



Փորձագետի կարծիքով, Թուրքիան կօգտագործի իր հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ որպես խաղաթուղթ Վաշինգթանի եւ Բրյուսելի հետ խաղում: «Թուրքիան կարող է փոխել իր շեշտերը արտաքին քաղաքականությունում դեպի Իրանն ու Ռուսաստանը միայն այն դեպքում, եթե որեւէ արտակարգ բան տեղի ունենա. Եվրոպայի կողմից Թուրքիային բացարձակ չընդունելը կամ էլ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հարցով բանաձեւի ընդունումը: Հակառակ դեպքում, ես չեմ կարծում, որ արմատական փոփոխություններ լինեն»,- ընդգծել է Բյուլենթ Ալիրիզան:



Նա նաեւ նկատել է, որ որոշ փորձագետներ գտնում են, որ եթե Թուրքիային թույլ չտան ԵՄ, ապա կհայտնվի նոր ռազմավարական եռանկյունի` Վաշինգթոն- Թել-Ավիվ- Անկարա: Սակայն, Բյուլենթ Ալիրիզան գտնում է, որ դա չափազանցություն է: «Թուրքիան միշտ լավ հարաբերություններ կպահպանի մահմեդական երկրների հետ հենց միայն կրոնների ընդհանրության համար»,- ասել է նա, հաղորդում է Kurdistan. ru-ն:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---