Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը ընդգրկված չէ Թուրքիայի մասին ԵՄ զեկույցում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացի շրջանակներում ներկայացվող հերթական զեկույցում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ոչ մի կերպ արծարծված չէ: Այդ մասին ասել է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի (EAFJD) ատենապետ Հիլդա Չոբոյանը, ում հաջողվել է ծանոթանալ զեկույցի նախնական տարբերակին:



«Զեկույցում հակապես տեղ է գտել Թուրքիայի կողմից ԵՄ անդամ Կիպրոսի շրջափակման խնդիրը, սակայն Հայ Դատի հանձնախումբը շարունակելու է պայքարել, որպեսզի Հայկական հարցից բխող նորմերը նույնպես ներառվեն զեկույցում: Հայ Դատի հանձնախմբի անդամներն առաջիկայում նախատեսել են հանդիպումներ Եվրախորհրդարանի պատգամավորների, մասնավորապես` զեկույցը ներկայացնող հոլանդացի քրիտոնեա-դեմոկրատ Օյմեն Ղույթեն Ղիայի հետ»,- նշեց Հ. Չոբոյանը:



Թուրքիայի անդամակցության վերաբերյալ հերթական զեկույցը Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովում քննարկվելուց հետո միայն կներկայացվի Եվրախորհրդարանի քննարկմանը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերի կեսերին: Նույն ամսին լույս կտեսնի Եվրահանձնաժողովի` Թուրքիայի անդամակցության մասին զեկույցը, հաղորդում է «Երկիրը»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---