Վաշինգտոնի պատմական Ազգային բանկի տարածքում Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիր է բացվելու

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում Ազգային բանկի ու հարակից տարածքներում Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիր (ՀՑԹՀ) է բացվելու: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net գործակալությանը Ամերիկայի Հայկական Համագումարում (AAA), օգոստոսի 31-ին թանգարանի ծրագրավորման առաջին փուլի պայմանագիր է կնքվել մեծ համբավ վայելող «Gallagher & Associates» եւ Martinez & Johnson Architecture ընկերությունների հետ, որոնք արդեն ԱՄՆ-ում բազմաթիվ նպատատիպ շենքեր են կառուցել: «Չնայած լուրերի, որ այս ծրագրի իրականացումը կարող էր դադարեցվել, ուրախ եմ տեղեկացնել հակառակորդներին, որ նրանց ակնկալիքները չեն արդարանա: Հանձնաժողովը, Ամերիկայի հայկական համագումարը եւ մեր բոլոր ընկերները վճռական են` մեր երկրի մայրաքաղաքում այս կենտրոնը կառուցելու հարցում: Ապագա թանգարանը տեղակայված կլինի Վաշինգտոնի կենտրոնի բացառիկ վայրում` Սպիտակ Տնից մի քանի քայլ հեռավորության վրա, եւ կունենա հատուկ շեշտադրում` ցեղասպանությունների կանխման ու դրա իրականացնողներին պատժելու հարցում Միացյալ Նահանգների դերի վրա», հայտարարել է Վան Գրիգորյանը, որպես ՀՑԹՀ-ի հանձնաժողովի նախագահ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---