Ռուսաստանը չի պատրաստվում բացել Հայաստանում երկրորդ ռազմակայանը10 սեպտեմբերի 2007 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Հայտարարություններն այն մասին, թե Հայաստանն ու Ռուսաստանը կապված են վասսալային հարաբերություններով, անում են որոշ ընդդիմադիրներ, որոնք արտահայտում են իրենց անձնական կարծիքը: Այդ մասին հայտարաել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը: Նրա խոսքերով, դա չի համապատասխանում իրականությանը: «Ասում եմ դա որպես դեսպան, որը հիանալի գիտի, թե ինչ է Հայաստանը եւ ինչ շահեր կարող է այնտեղ ունենալ Ռուսաստանն ու հակառակը: Վերցնենք թեկուզ էներգետիկան, որի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանին: Դեռեւս 10 տարի առաջ հանրապետությունը ծանր վիճակում էր` չկար լույս ու ջերմություն, չգիտեինք, թե ինչպես ենք ապրելու առաջիկայում, իսկ այսօր պատրաստ ենք վաճառել էլեկտրաէներգիայի հսկայական ծավալներ: Ես խնդիրներ չեմ տեսնում: Եթե լինում էլ են ինչ-որ խնդիրներ, մենք ջանում ենք լուծել դրանք համատեղ` արտգործնախարարների, դեսպանությունների, ձեռնարկատերերի մակարդակով: Օրինակ, գազի գների բարձրացումը հայ հասարակությունն ընդունեց որպես ոչ կառուցողական քայլ: Ես բազմիցս պարզաբանումներ եմ արել այդ հարցի շուրջ` մեկնաբանելով այդ որոշումը Ռուսաստանի պրագմատիկ տնտեսական շահերի առկայությամբ: Խնդիրը լուծվեց եւ գազի բնագավառում ստորագրվեց փոխշահավետ փաստաթուղթ»,-ասել է նա: Հայ դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանում ՌԴ-ի եւս մեկ ռազմակայն բացելու օբյեկտիվ անհրաժեշտություն չկա: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ներկայումս կա լավ քաղաքական հիմք եւ անհրաժեշտ է պահպանել նրա հաջորդականությունը: «Ես կցանկանայի, որ մենք առավել մեծ ուշադրություն դարձնեիքն տնտեսական հարաբերություններին: Առանց ամուր տնտեսական հիմքի կարող են վտանգվել մշակութային, գիտական եւ այլ կապերը»,-ասել է Արմեն Սմբատյանը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |