Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Ըստ հրամանագրի, ԼՂՀ կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:



Նույն օրը նախագահը հրամանագիր է ստորագրել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Զարմայրի Բաբուրյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: ԼՂՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Մարատ Մուսայելյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---