ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար. Քոչարյան-Ալիեւ հանդիպումը կարող է կազմակերպվել ընթցիկ տարվա վերջում11 սեպտեմբերի 2007 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Մինսկի խմբի համանախագահները մտադիր են բոլոր ջանքերը ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջընթացին աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն: Նա հիշեցրել է, որ հուլիսին Փարիզում կայացել է հանդիպում Հայաստանի արտգործնախարարի, իսկ օգոտսոսին ծրագրվում էր հանդիպում անցկացնել Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Համանախագահները շարունակելու են իրենց դիվանագիտությունը տարածաշրջանում Ալիեւի եւ Քոչարյանի այլ հանդիպում կազմակերպելու հնարավորություններ դիտարկելու հարցով, հնարավոր է այդ հանդիպումը կայանա նույնիսկ տարեվերջում, նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:Ընդ որում, Մարկ Պերեն դե Բրիշամբոն հավելել է, որ ԵԱՀԿ-ն շարունակում է հետեւել Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծի եւ սահմանի վրա առկա իրադրությանը: Մոնիթորինգը անհրաժեշտ է վստահության եւ կողմերի միջեւ լարվածության թուլացման համար, հաղորդում է Թրենդը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |