Ս.Լավրով. ԵԱՀԿ-ի գոյությունը որպես «ոչ ավանդական համաժողովի» ակնհայտորեն ձգձգվել է

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կողմ է ԵԱՀԿ բարեփոխումն ավարտելուն եւ այդ կազմակերպության գործունեության հստակ կանոնների ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը, հանդես գալով Ուրուգվայի Ազգային կոնգրեսի պատգամավորների առջեւ:



«Մենք կողմ ենք, որ ԵԱՀԿ բարեփոխումներն ավարտին հասցվեն: Այն հարկավոր է օրինականացնել որպես լիիրավ տարածաշրջանային կազմակերպություն իր հստակ կանոններով, որոնք կբացառեն չարաշահումն ու մանիպուլյացիաները որեւէ մեկի կողմից: ԵԱՀԿ-ի գոյությունն որպես «ոչ ավանդական համաժողով» կամ «դաստիարակչական հաստատություն» ակնհայտորեն ձգձգվել է»,-ասել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:



Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը` ԵԱՀԿ-ն ստեղծվել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հիման վրա, որի ձեւավորումը կատարվեց 1975 թվականի Հելսինկիի համաձայնագրերի ստորագրումից հետո, որոնք հաստատեցին ետպատերազմյան Եվրոպայի սսահմանների անխախտելիությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---