Ջոնաթան Հենիկը բացատրում է Բաքվին, որ Ղարաբաղին հատկացվող ամերիկյան օգնությունն օգտագործվում է միայն հումանիտար նպատակների համար

PanARMENIAN.Net - «ԱՄՆ կառավարությունը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղին իրենց կողմից հատկացվող միջոցներն օգտագործվում են միայն հումանիտար նպատակների համար», հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Ջոնաթան Հենիկը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն հստակ հետեւում է այդ գործընթացին: Հումանիտար նպատակների համար միջոցներ է հատկացնում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), սակայն կառավարությունը վերահսկում է, թե ինչ նպատակների համար են ծախսվում այդ միջոցները: «Այդ ֆինանսները ոչ մի կերպ չեն կարող օգտագործվել այլ, այդ թվում, ռազմական, նպատակների համար»,-ասել է դիվանագետը, հաղորդում է ԱՊԱ-ն:



Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք ռազմական ֆինանսական օգնության հարցում հավասարակշռություն պահպանելու օգտին: Ներկայացուցիչների պալատը 241 «կողմ» եւ 178 «դեմ» ձայների հարաբերակցությամբ քվեարկել է 2008 ֆինանսական տարում Հայաստանին 68 մլն դոլար եւ 6 մլն դոլար որպես հումանիտար օգնություն Լեռնային Ղարաբաղին հատկացնելու օգտին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---