Թուրքիան եւ այլ երկրները պետք է «զոհեն» իրենց գործնական կապերը Իրանի հետ, գտնում են ԱՄՆ-ն

PanARMENIAN.Net - «Թուրքիան եւ այլ երկրները պետք է «զոհեն» իրենց գործնական կապերը Իրանի հետ, որպեսզի թույլ չտան` վերջինս ատոմային զենք ստանա»,- Անկարայում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը: Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպմանը ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ Իրանը կարող է միջուկային զենք ստանալ: Բերնսի կարծիքով, Իրանի տնտեսական կապերն այլ երկրների հետ թույլ չեն տալիս միջազգային հանրությանը Թեհրանի վրա այնպիսի ճնշում գործադրել, որը կհամոզեր նրան սառեցնել միջուկային ծրագիրը:



Մեկնաբանելով Նիկոլաս Բերնսի հայտարարությունը` Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը ասել է. «Յուրաքանչյուր երկիր պետք է զոհողությունների գնա: Դա վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլեւ այլ պետություններին: Հնարավոր է, որ մենք պետք է վերանայենք մեր վերաբերմունքը Իրանի հետ ունեցած նավթային եւ գազային երկարատեւ փատաթղթերի նկատմամբ, քանի որ վերջինս շարունակում է միջուկային հետազոտություններ իրականացնել», հաղորդում է Trend-ը:



Թուրքիայի ԶԼՄ-ները, սակայն, նշում են, որ երկրի տնտեսությունը շատ է կախված իրանական գազից, որը բավարարում է Թուրքիայի էներգետիկ պահանջների մեծ մասը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---