Նիկոլյա Սարկոզին փոխե՞լ է իր կարծիքը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որը դեմ է տրամադրված ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Նյու Յորքում պայմանավորվել են շարունակել բանակցությունները ԵՄ-ին Անկարայի անդամակցության շուրջ: Հանդիպումն անցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի շրջանակներում փակ դռների ետեւում առանց մեկնաբանությունների մամուլի համար, հաղորդում է Անատոլիայի լրատվական գործակալությունը:



Հաջորդ ամիս Էրդողանը մտադիր է այցելել Ֆրանսիա: Նախկինում Նիկոլյա Սարկոզին արտահայտվում էր Եվրամիության հետ Թուրքիայի արտոնյալ գործընկերության օգտին, ինչի հետ համաձայն չէր թուրքական կողմը:



Նյու Յորքում Թուրքիայի վարչապետը հանդիպել է Պորտուգալիայի վարաչպետ Խոսե Զապատերոյի հետ, որը ԵՄ-ի գործող նախագահն է: Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են արագացնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացն արագացնելու մասին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---