ԼՂՀ նախագահ. Ոչ ոք մեզ չի հասկանա եւ ոչինչ չի արդարացնի մեզ, եթե մենք զիջենք դիվանագիտության ոլորտում 1 հոկտեմբերի 2007 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-30-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է գտնվել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, արտերկրում ՀՀ դեսպանների եւ հյուպատոսությունների ղեկավարների պատվիրակությունը` ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ: Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում կայացել է հանդիպում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Մեր ժողովրդի դարավոր պատմության մեջ դեռեւս չի եղել այսքան պատասխանատու եւ հերոսական ժամանակաշրջան: Ոչ ոք մեզ չի հասկանա եւ ոչինչ չի արդարացնի մեզ, եթե մենք զիջենք դիվանագիտության ոլորտում: Հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով եւ այնպիսի փոխզիջումների հիման վրա, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչը հնարավորություն կտա քայլ առ քայլ հաղթահարել զինված հակամարտության հետեւանքները»,- հանդիպման ընթացքում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման մասնակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացը եւ հեռանկարները, փոխգործակցության տարբեր ասպեկտները եւ այլն: Բակո Սահակյանն ընդգծեց դիվանագիտական կորպուսի դերը տվյալ հարցերի լուծման գործում: Նա նշեց, որ միջազգային հանրության կողմից դեռեւս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հույս է դնում արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |