Հոլանդական կուսակցության անդամ Օսման Էլմաչին զրկվել է իր տեղից Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար 2 հոկտեմբերի 2007 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը (CDA) հայտարարել է, որ կուսակցության անդամ Օսման Էլմաչին զրկվել է Եվրախորհրդարանի պատգամավորական տեղից Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար: Ինչպես հայտնում է Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը (EAFJD), Օսման Էլմաչին, ով նույն պատճառներով չէր մասնակցել Եվրախորհրդարանի վերջին ընտրություններին, երրորդ համարն էր հանդիսանում կուսակցության ցուցակում եւ հաջորդում էր գործող եվրախորհրդարանական Յոոպ Պոստին: Պոստի հրաժարականից հետո Եվրախորհրդարանում տեղը պետք է փոխանցվեր Էլմանչին, ով զրկվել է այդ հնարավորությունից` Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար: «Մենք ողջունում ենք CDA-ի խիզախությունը եւ նրա որոշումը: Հերքումը, որը ներկայացվում է որպես «խոսքի ազատություն», կարող է ծառայել միայն ռասայական թշնամանքի տարածմանը»,- հայտարարել է EAFJD-ի գործադիր տնօրեն Լորեն Լեյլեքյանը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Բաքու՝ աջակցություն հայտնելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը Նշվում է, որ նա նաև հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ՀՀ-ն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը 2025–ին Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի Կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանիների Ուսանողական ջոկատները դիրքերում կմասնակցեն ինժեներական որոշ աշխատանքների, աղջիկները՝ ևս Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին |