Ադրբեջանում «երբեք չի եղել խտրականություն ազգային կամ կրոնական հողի վրա», պնդում են Բաքվում 3 հոկտեմբերի 2007 - 17:22 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի խնդիրը ոչ մի կերպ կապված չէ ազգային, էթնիկ եւ կրոնական խտրականության հետ»,- այդ մասին չորեքշաբթի Բաքվում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍՏՀԽՎ) մշակույթի, կրթության եւ կրոնական հարցերով կոմիտեի նիստին հայտարարել է Միլլի մեջլիսի փոխնախագահ Վալեխ Ալեսկերովը: Նրա խոսքերով, Ադրբեջանում «երբեք չի եղել խտրականություն ազգային կամ կրոնական հողի վրա»: «Ադրբեջանը միշտ հանդուրժողական է եղել տարբեր ազգությունների, կրոնների եւ էթնիկ ժողովուրդների նկատմամբ: Դա նկատվում է եւ այսօր»,- պնդում է Ալեսկերովը:Ալեսկերովի խոսքերով, «Լեռնային Ղարաբաղի խնդիրը առանձին քաղաքական խմբերի կողմից ստեղծաված հակամարտություն է իշխանությանը գալու համար կամ էլ այն ձեռքից բաց չթողնելու համար»: «Այսօր այդ քաղաքական ուժերը իշխանությունը պահպանելու համար խոչընդոտում են հակամարտության կարգավորմանը»,- ասել է նա, հաղորդում է Թրենդը: Նշենք, որ 1988 թվականին Ադրբեջանում հայերի զանգվածային ջարդեր են եղել: Փետրվարին միայն Սումգայիթում երեք օրվա ընթացքում տասնյակ հայեր են սպանվել, զոհերի ճգրիտ թվաքանակը մինչ օրս հայտնի չէ: Պաշտոնական աղբյուրները հայտնել են 32 սպանվածի մասին: Մոտ 14 հազար սումգայիթցի հայեր ստիպված են եղել լքել քաղաքը: Սումգայիթի իրադարձությունները հանդիսացել են պատասխան 1988 թվականի փետրվարի 20-ին կայացած Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի որոշմանը` «Դիմել Ադրբեջանի ԽՍՀ եւ Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդներին ԼՂԻՄ-ին Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայաստանի ԽՍՀ հանձնելու հարցով»: Սումգայիթյան ջարդերին հետեւել են Կիրովաբադը, հայկական գյուղերն ու Բաքուն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |