Դենիել Ֆրիդ. Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը չի համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին տարածաշրջանում 9 հոկտեմբերի 2007 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության մասին Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւին, քանի որ այն կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ ԱՄՆ շահերին` ներառյալ Իրաքում տեղակայված զորքերի մատակարարումը, որն իրականացվում է Թուրքիայի տարածքով: Այդ մասին ԱՄՆ Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, «այդ բանաձեւը չի նպաստի նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցմանը»: «Ոչ միայն այսօրվա վարչակազմն է դեմ բանաձեւին, այլ նաեւ ԱՄՆ բոլոր նախկին պետքարտուղարները, որոնք նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիին: Մադլեն Օլբրայթը, Ուորեն Քրիսթոֆերը, Քոլին Փաուելը, Հենրի Քիսինջերը, Ջեյմս Բեյքերը, Ալեքսանդր Հեյգը, Ջորջ Շուլցը եւ Լորենս Իգլբերգերը իրենց կասկածն են հայտնել այդ բանաձեւի առնչությամբ: Ես մեջբերում եմ. «Բանաձեւը չի համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին տարածաշրջանում, ներառյալ մեր զորքերի անվտագությունն Իրաքում եւ Աֆղանստանում»: «Ոչ վարչակազմի ներկայացուցիչները, ոչ նախկին պետքարտուղարները չեն ժխտում արդարացում չունեցող սարսափելի ողբերգությունը` անմեղ հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրության վերջին տարիներին` 1915 թվականին եւ ավելի ուշ: ԱՄՆ-ն ընդունում է դա: Նախագահ Բուշը, ինչպես եւ նրա նախորդ Բիլլ Քլինթոնը, ձեւական տեսակետից ճանաչում է ողբերգությունը հայերին ուղղված ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում: Վարչակազմը ոչինչ չի ժխտում, մենք ոչինչ չենք ժխտում: Սակայն մենք չենք կարծում, որ այդ բանաձեւը կարող է նպաստել պատմական ճշմարտության հաստատմանը, Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցմանը եւ ԱՄՆ շահերի առաջխաղացմանը: Ուստի մենք դեմ ենք նրա ընդունմանը»,-ընդգծել է Ֆրիդը: Նա նաեւ նշել է, որ չի ցանկանում քննարկել Թուրքիայի հնարավոր արձագանքն 106-րդ բանաձեւի ընդունման դեպքում: «Սակայն ես հստակ գիտեմ, որ արձագանքը շատ կոշտ է լինելու: Այն ավելի կոշտ կլինի, քան նախկինում, երբ անցյալում նման բանաձեւեր են քննարկվել: Մենք պետք է հիշենք մեր զորքերի եւ Իրաքի տնտեսության մասին, որը կախված է Թուրքիայից իրականացվող առաքումներից»,-ասել է ամերիկացի դիվանագետը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քվեարկությունը: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս բանաձեւին աջակցում են ԱՄՆ 227 կոնգրեսականներ եւ 32 սենատորներ: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Օ՛Բրայենն Ալիևի հետ հանդիպմանը խոսել է խաղաղության օրակարգն առաջ մղելու ԱՄՆ հանձնառության մասին Նա նաև կարևորել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում Իրանի դեսպան․ Եթե երկրները խաղաղության ցանկություն են հայտնում, սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն Ըստ նրա` ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել ՀՀ–ի հետ, սակայն դա պետք է լինի փոխադարձ ընկալումների հիման վրա Պատանի հունահռոմեականները 1 ոսկի, 3 արծաթ և 1 բրոնզ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում ՀՀ ընտրանին թիմային հաշվարկում 2–րդն է «Հայաքվեն» հունիսի 12-ի դեպքերի մասով հաղորդում է ներկայացրել դատախազություն Ըստ Չալաբյանի, այդ օրը եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք |