Ադրբեջանը հավակնում է Իրանի տարածքներին

PanARMENIAN.Net - Իրանի մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության գծով հանձնաժողովի նախագահ Ալադին Բորուջերդին դժգոհություն է հայտնել Ադրբեջանում հրատարակված աշխարհագրական քարտեզի կապակցությամբ եւ հայտարարել է, որ քարտեզում Իրանի եւ մի քանի մերձակա երկրների տարածքների նշումը որպես Ադրբեջանի տարածքներ` տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի վարած քաղաքականության ցուցանիշ կարելի է համարել: Բորուջերդին հավելել է նաեւ, որ Իրանը հարգանքով է վերաբերվում հարեւան երկրների տարածքային ամբողջականությանը, հաղորդում է Իրանի ISNA գործակալությունը: «Եթե տարածքային հավակնությունների հարց արծարծվի, ապա առաջին հերթին պետք է վերադարձվեն Իրանից օտարված տարածքները»,-հայտարարել է Բորուջերդին:



ISNA գործակալությունը պնդում է, որ Ադրբեջանի ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի կողմից հրատարակված նոր ատլասում Իրանի եւ մի քանի մերձակա երկրների տարածքներ նշված են որպես Ադրբեջանի տարածքներ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---