Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. Թուրքական դիվանագիտությունը փորձում է երկխոսության ուղիներ գտնել Հայաստանի հետ 9 հոկտեմբերի 2007 - 17:32 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը մի կողմից շատ են խանգարում մեր ժողովրդների պատմական խնդիրները, մյուս կողմից` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա հակամարտությունը, կապված տարածքային հավակնությունների հետ»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, «այս իրավիճակում թուրքական դիվանագիտությունը փորձում է երկխոսության ուղիներ գտնել Հայաստանի հետ»: «Վերջերս, մասնակցելով Նյու Յորքում Գլխավոր վեհաժողովի նիստին, ես հանդիպեցի Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, որին եւս ասացի, որ մենք հարեւաններ ենք, եւ պետք է երկխոսության ու համագործակցության ուղիներ գտնենք: Մենք պատմական խնդիրներ ունենք, սակայն պետք է ձգտենք կարգավորել դրանք քաղաքակիրթ կերպով եւ նայենք դեպի ապագան»,-հայտարարել է Ալի Բաբաջանը, հաղորդում է «Թրենդը»: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Օ՛Բրայենն Ալիևի հետ հանդիպմանը խոսել է խաղաղության օրակարգն առաջ մղելու ԱՄՆ հանձնառության մասին Նա նաև կարևորել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում Իրանի դեսպան․ Եթե երկրները խաղաղության ցանկություն են հայտնում, սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն Ըստ նրա` ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել ՀՀ–ի հետ, սակայն դա պետք է լինի փոխադարձ ընկալումների հիման վրա Պատանի հունահռոմեականները 1 ոսկի, 3 արծաթ և 1 բրոնզ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում ՀՀ ընտրանին թիմային հաշվարկում 2–րդն է «Հայաքվեն» հունիսի 12-ի դեպքերի մասով հաղորդում է ներկայացրել դատախազություն Ըստ Չալաբյանի, այդ օրը եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք |