Վրաստանի խորհրդարանը կքննարկի երկրում սահմանադրական միապետություն սահմանելու հնարավորությունը 9 հոկտեմբերի 2007 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն երեքշաբթի օրվա երկրորդ կեսին խորհրդակցություններ կսկսի կոմիտեների եւ խմբակցությունների ղեկավարների հետ երկրում սահմանադրական միապետություն սահմանելու հարցի շուրջ: Այդ հանդիպման ավարտին կորոշվի Վրաստանի պետական կառուցվածքի` մասնավորապես սահմանադրական միապետության ինստիտուտի ներմուծման վերաբերյալ քաղաքական բանավեճի անցկացման ամսաթիվը: Նախօրեին այդ հարցը արծարծել էր «Աջ ընդդիմություն» խմբակցությունը խորհրդարանական բյուրոյի նիստում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Վրաստանում սահմանադրական միապետություն սահմանելու գաղափարով կիրակի օրը հանդես է եկել Ամենայն վրաց կաթողիկոս Իլիա Երկրորդը: Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն հավանություն է տվել այդ գաղափարին, հայտարարելով թե թեեւ դա այսօրվա գործ չէ, խորհրդարանը պատրաստ է քննարկել այդ նախաձեռնությունը: Իր հերթին ընդդիմության ներկայացուցիչներն արդեն իրենց հետաքրքրությունն են ցուցաբերել այդ առաջարկի հանդեպ` կարծիք հայտնելով, թե երկրում միապետության սահմանումը միակ ելքն է Վրաստանի համար: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Օ՛Բրայենն Ալիևի հետ հանդիպմանը խոսել է խաղաղության օրակարգն առաջ մղելու ԱՄՆ հանձնառության մասին Նա նաև կարևորել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում Իրանի դեսպան․ Եթե երկրները խաղաղության ցանկություն են հայտնում, սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն Ըստ նրա` ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել ՀՀ–ի հետ, սակայն դա պետք է լինի փոխադարձ ընկալումների հիման վրա Պատանի հունահռոմեականները 1 ոսկի, 3 արծաթ և 1 բրոնզ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում ՀՀ ընտրանին թիմային հաշվարկում 2–րդն է «Հայաքվեն» հունիսի 12-ի դեպքերի մասով հաղորդում է ներկայացրել դատախազություն Ըստ Չալաբյանի, այդ օրը եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք |