Ս. Սարգսյանը Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել է Երեւանի եւ Բաքվի ռազմական օգնության հավասարության հարցերը

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Գեյթսը քննարկել են հավասարության պահպանությունը Վաշինգթոնի կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հարցում: Պենտագոնի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Իրաքում անցկացվող խաղաղապահ առաքելությանը, հաղորդում է Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը:



Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ զրույցում Գեյթսը հայտնել է, որ Պենտագոնում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության բանաձեւի մասին հարցը չի շոշափվել: Նա չի կիսվել այդ հանդիպման այլ մանրամասներով:



Նույն օրը ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրեն Ջոն Դանիլովիչի հետ, ով հայտնել է, որ նոյեմբերին կայանալու է կորպորացիայի խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվելու է ծրագրի իրականացման գործընթացը: Նախնական զեկույցի համաձայն, Հայաստանի կողմից 2007 թվականին ծրագրի իրականացումը դրական է գնահատվում, նշել է Ջ. Դանիլովիչը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---