Պենտագոնի ղեկավար. Իհարկե, թուրքերը չեն փակի Ինջիրլիկը մեզ համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմական գործողությունը Իրաքի Քրդստանում կարող է «միջազգային ճգնաժամ առաջացնել եւ ավելի կխախտի Իրաքի կայունությունը»: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: «Մենք ընդունում ենք այն վնասն ու ցավը, որոնք պատաճառվում են Իրաքի հետ սահմանով եկած ահաբեկիչների հարձակումների արդյունքում, եւ մենք թուրքական եւ իրաքյան կառավարությունների հետ աշխատում ենք, որպեսզի կանգնեցնենք Քրդական աշխատանքային կուսակցության նման գործունեությունը,- ասել է նա Պենտագոնում մամլո ասուլիսի ժամանակ: - Միեւնույն ժամանակ, մենք կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ ռազմական գործողություններից»:



Գեյթսի խոսքերով, «նա մյուս շաբաթ հանդիպում ունի Եվրոպայում» Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ: «Ես մտադիր եմ քննարկել ստեղծված իրադրոթյունը»,- նշել է նա:



Պենտագոնի ղեկավարը անհրաժեշտ է համարել իր անհագստությունը հայտնել հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հարցով: Այն հավանություն է ստացել, չնայած Անկարայի զգուշացումներին, որ դա կարող է բարդացնել երկու երկրների հարաբերությունները: Օրենսդիրների նման գործողությանը դեմ էր նաեւ Սպիտակ Տունը, որը վախենում էր, որ այժմ թուրքերը ի պատասխան կարող են սահմանափակել ամերիկյան ՌՕՈՒ կողմից Ինջիրլիկ ռազմակայանի օգտագործումը կամ էլ ընդհանրապես զրկել օդանավակայաններից եւ նավագանգիստներից օգտվելու իրավունքից` այդպիսով փակելով Իրաք ռազմական տեխնիկա մատակարարելու ուղին:



Դեռեւս դեմոկրատների ղեկավարները չեն վճռել բանաձեւը քվեարկության դնել նոր կազմով պալատում: «Ես ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ դա իրոք կարող է վնասել մեր զորքերին Իրաքում,- ասել է Գեյթսը, նկատի ունենալով Անկարայի ենթադրվող ռեակիցան,- եւ բարդացնել, հնարավոր է վերջնականապես, մեր հարաբերությունները մեր գլխավոր դաշնակցի հետ տարածաշրջանում եւ ահաբեկչության դեմ առավել լայն պատերազմում»: «Ես չեմ կարծում, որ թուրքերը խաբում են,- հավելել է նա: - Նրանց համար Հայոց ցեղասպանության մասին հարցը իրոք կարեւոր է: Ես գտնում եմ, որ նրանք կանխատեսում են հնարավոր հետեւանքները- այն, ինչ վերաբերում է փոխհատուցումներին եւ, հնարավոր է, նույնիսկ սահմանի փոփոխությանը»:



«Իհարկե, թուրքերը չեն փակի Ինջիրլիկը մեզ համար, սակայն դրա օգտագործումը սահմանափակելու սպառնալիք կա, ինչը կարող է նույն ազդեցությունն ունենալ»,- նշել է Գեյթսը: Նա հիշեցրել է, որ ռազմական բեռների մոտ 70 տոկոսը, որոնք օդով են տեղափոխվում Իրաք, անցնում են այդ ավիակայանով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---