Եթե ԱՄՆ-ում Ցեղասպանության մասին բանաձեւն ընդունեն, եվրոպական երկրները առավել դինամիկ կզբաղվեն այդ հարցով19 հոկտեմբերի 2007 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Եթե ամերիկացիները Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւն ընդունեն, եվրոպական երկրներն առավել դինամիկ կզբաղվեն այդ հարցի դիտարկմամբ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Միջազգային համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ, Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը:Նիկոլայ Ռիժկովը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում դրական գործոն է համարում: Սակայն Ռիժկովը կասկածով վերաբերվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից բանաձեւի ընդունմանը: «Չգիտեմ` արդյոք ամերիկացիները այդ գործընթացը կհասցնեն վերջնակետին, թե ոչ, սակայն գործընթացն ինքնին դրական է»,- նկատել է նա: Նա հիշեցրել է, որ երբ Ռուսաստանի Պետդուման 1995 թվականին Հայոց ցեղասպանությունն ընդունեց, նա այն պատգամավորներից էր, ով «կողմ» քվեարկեց, հաղորդում է Regnum-ը: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |