Հայաստանի եւ Իրանի համագործակցությունն օրեցօր ակտիվանում է25 հոկտեմբերի 2007 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան լավ այց էր եւ նրա վաղաժամ մեկնումը չի ազդել այցի բովանդակության վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա գտնում է, որ ԶԼՄ-ները չափազանց շատ են քաղաքականացնում Իրանի նախագահի վաղաժամ մեկնումը եւ սենսացիա որոնում այնտեղ, որտեղ չկա: «Նման դեպքեր լինում են համաշխարհային քաղաքականության մեջ եւ պետք չէ դա այդչափ կարեւորել: Հայաստանի եւ Իրանի համագործակցությունն օրեցօր ակտիվանում է եւ իրականացվող ծրագրերը եւ նրանք, որ դեռեւս նախատեսվում են, կարեւոր են ոչ միայն երկու երկրների, այլ նաեւ ողջ տարածաշրջանի համար»,-ընդգծել է Օսկանյանը: Ինչ վերաբերում է նրան, որ չստորագրվեց Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ պայմանագիրը, ապա ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ փաստաթուղթը դեռեւս պատրաստ չէր կնքման: «Մենք պետք է ճշտենք մի շարք պահանջներ եւ միջազգային կազմակերպությունների առջեւ Հայաստանի պարտավորությունների հարցը: Սակայն ես կարծում եմ, որ համաձայնագիրը կստորագրվի եւ այն ոչ մի կերպ կապ չունի ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իրանի հետ առեւտրային հարաբերությունների համար սահմանված էմբարգոյի հետ»,-ասել է Վարդան Օսկանյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |