Շիմեն Պերես. Ավելի տրամաբանական կլինի 20-րդ դարասկզբի իրադարձությանը տալ գնահատական` պատմական հետազոտությունների արդյունքում

PanARMENIAN.Net - Իսրայելի եւ Թուրքիայի նախագահների միջեւ նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսի Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: Խոսելով հայկական հարցի եւ ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ գտնվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 106 բանաձեւի մասին` Իսրայելի նախագահը ընդգծել է, որ իրենք միշտ աջակցել են եւ շարունակելու են աջակցել Թուրքիայի կողմից պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու` Հայաստանին արված առաջարկին: Նա կարծիք է հայտնել, որ ավելի տրամաբանական կլինի երկու ազգերի միջեւ ատելություն առաջացնելու փոխարեն իրադարձությանը տալ գնահատական` պատմական հետազոտությունների արդյունքում, հաղորդում է «Երկիրը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---