AXA-ն Ֆրանսիայի երեք հայկական բարեգործական ընկերությունների $1 մլն. է վճարել19 նոյեմբերի 2007 - 18:42 AMT PanARMENIAN.Net - AXA ապահովագրական ընկերությունը երեք բարեգործական հայ-ֆրանսիական կազմակերպություններ UGAB-ին, Blue Cross-ին եւ Հայկական Հիմնադրամին $1 մլն. է վճարել 17,5 մլն-ից, որոնք վճարվել էին Հայոց ցեղասպանության այն զոհերի ժառանգներին, ովքեր ապահովագրվել էին AXA ընկերության կողմից: Բոլոր մուծումները պետք է ավարտվեն մինչեւ 2008 թվականի վերջը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը:Հիշեցնենք, որ 2007 թվականի հուլիսին ֆրանսիական AXA ապահովագրական ընկերությունը հրապարակել է այն անձանց ցանկը, ովքեր ապահովագրվել էին միչեւ 1915 թվականը ընկերության թուրքական մասնաճյուղի կողմից եւ հետագայում դարձել էին Հայոց ցեղասպանության զոհ: Մարդիկ, ովքեր վստահ են, որ իրենց նախնիները, ովքեր հետագայում դարձել են Հայոց ցեղասպանության զոհ, ապահովագրվել են AXA ընկերության կողմից, եւս կարող են դիմել փոխհատուցում ստանալու համար: Ըստ ընկերության հետ համաձայնության, AXA-ն $17,5 մլն է տրամադրելու: $3 մլն տրամադրվելու է Ֆրանսիայում գործող հայ բարեգործական ընկերությունների: Եւս $3 մլն կտրամադրվի դատական ծախսերի համար, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հարազատներին տեղեկացնելու համար: 11 մլն. տրամարդվելու է այն հիմնադրամին, որը սկսելու է վերադարձնել ապահովագրական վճարները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |