ՎՈՒԱՄ երկրները բանաձեւի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ում «սառեցված հակամարտությունների» մասին 8 դեկտեմբերի 2007 - 13:41 AMT PanARMENIAN.Net - ՎՈՒԱՄ երկրները (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան եւ Մոլդովա) բանաձեւի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ում «սառեցված հակամարտությունների» մասին: «Քառյակը կոչ է անում «հաստատել այն պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնց տարածքում ԽՍՀՄ ժամանակներից պահպանվել են անջատողականորեն տրամադրված էթնիկ խմբեր` Լեռնային Ղարաբաղը, Վրաստանի Աբխազիայի եւ Ցխինվալի շրջանները եւ մոլդավական Մերձդնեստրը»: Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան բանաձեւի նախագծում ասում են, թե «ձգձգված հակամարտությունները շարունակում են սպառնալ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, կոչ անելով պետություններին եւ միջազգային կազմակերպություններին աջակցել ՎՈՒԱՄ տարածքում հակամարտությունների կարգավորման գործընթացներին»: ՎՈՒԱՄ երկրները հիշեցրել են նաեւ էթնիկ հակամարտությունների գոտիների փախստականների իրավունքների եւ նրանց վերադարձի եւ բնակության անվտանգության երաշխիքների պահպանման անհրաժեշտության մասին: Փաստաթղթի նախագիծը «որոշում է իր 63-րդ նստաշրջանի նախնական օրակարգում ընդգրկել «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգված հակամարտություններն ու նրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար», հաղորդւոմ է «Թրենդը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |