ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը բարձր է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին: Այդ մասին «Թուրան» գործակալությանն է հայտարարել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ջեյմս Ստյուարտը: Նրա խոսքերով, Վաշինգտոնն այսուհետեւ էլ հակամարտության կարգավորման հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբից սպասում է այդ հարցում առաջնության եւ ակտիվության ցուցաբերում: Ընդ որում դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացին: «Ժողովրդավարացումը կամրապնդի տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության, քաղաքակիրթ հասարակության եւ օրենքի գերակայության համար հիմքը»,-նշել է Ջեյմս Ստյուարտը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---