ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՐԱՏՈՎԻ ՄԱՐԶԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԱՊՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Սարատովի մարզի տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ առաջընթաց է ապրում: Այդ մասին հայտարարել է այցով Երեւանում գտնվող Սարատովի մարզի նահանգապետ Դմիտրի Այացկովը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Դ.Այացկովը ընդգծել է, որ այդ մասին է վկայում ապրանքաշրջանառության աճը Հայաստանի եւ մարզի միջեւ: Նշելով, որ Սարատովի մարզում բնակվում են մոտ 30 հազար հայեր, նահանգապետը հատուկ ընդգծել է, որ նրանց շրջանում փաստորեն չկան գործազուրկներ: Նահանգապետը հաղորդել է, որ հայերը ընդգրկված են Սարատովի կյանքի բոլոր ոլորտներում: Դ.Այացկովը նշել է, որ համագործակցության ակտիվացման համար անհրաժեշտ է ստեղծել համատեղ ձեռնարկություններ: Նշենք, որ Դ.Այացկովի ներկայիս այցի ընթացքում կքննարկվի կարճամայրուղային Յակ-42 ինքնաթիռների, սառեցնող սարքավորումների, գազ եւ հոսանք տնտեսող սարքավորումների, թվային ԱՀԿ-ի, շինանյութի, սննդամթերքի Հայաստան առաքելու հնարավորությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---